ՁԱԽՈՂՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՓՈՐՁԵՐԸ` ԽԱՆԳԱՐԵԼ ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ

PanARMENIAN.Net - Նախօրեին Թեհրանում բախումներ են տեղի ունեցել Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման ակտիվիստների եւ տեղի հայերի միջեւ: Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, բախումների պատճառ է դարձել այն, որ ադրբեջանցի ակտիվիստները փորձել են ձախողել Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջեւ ապրիլի 24-ին հայերի հանրահավաքի անցկացումը` հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Աղբյուրի համաձայն` տեղի իշխանությունների թույլտվությունը ստանալուց հետո հայկական համայնքի ներկայացուցիչները սկսել են Թեհրանի կենտրոնում ցուցապաստառներ փակցնել հանրահավաքին մասնակցելու կոչով: Մինչդեռ, Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման ակտիվիստները սկսել են պատռել այդ պաստառները, ինչն էլ հանգեցրել է բախումների: Իրանի իրավապահ մարմինները հանդես են եկել հայերի պաշտպանությամբ` ուժ գործադրելով ադրբեջանցի ակտիվիստների դեմ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---