ԹՈՒՐՔ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի կրթության նախարարությունը սկսել է իրականացնել երկրի ուսումնական հաստատություններում` հայերի, պոնտիացի հույների եւ սիրիացիների ցեղասպանության թեմաների ուսուցանման մասին որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Անկարայում հատուկ նախապատրաստում անցած ավելի քան 100 դասավանդող փոխանցում են իրենց ստացած տեղեկությունները երկրի նահանգների դպրոցների աշակերտներին: Ուսումնական ձեռնարկ է ծառայում հատուկ հրատարակված «Որոշ հարցեր Օսմանյան կայսրության ժամանակահատվածում եւ նրանց արձագանքը մեր օրերում» գիրքը, որի հեղինակն է «հայկական թեմաների» մասնագետ, դոկտոր պրոֆեսոր Յավուզ Էրջանը: «Հայկական հարցի» վերաբերյալ տեղեկությունները երիտասարդ թուրքերին դասավանդվում է դեռեւս նախադպրոցական հաստատություններում: Իսկ միջնակարգ ուսումնական հաստատությունների աշակերտներն «ավելի մանրամասն» են ծանոթանում այդ թեմային` երկրի պատմության առարկայի շրջանակներում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---