ՎՐԱՍՏԱՆԻ ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԱՋԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

PanARMENIAN.Net - Վրաստանի Ծալկայի շրջանում հայերի եւ աջարների միջեւ մայիսի 9-ին տեղի ունեցած ընդհարման փաստով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը: Աղբյուրի համաձայն, ներկայումս կրքերը համեմատաբար հանդարտվել են: Շրջանային վարչակազմի նախագահ Ռազմիկ Հանեսյանի հավաստմամբ, ներքին զորքերի համակազմը շրջանում չի ավելացվել: Նախօրեին այստեղ բերված ներքին զորքերի մոտ 150 զինվորները կմնան եւս մի քանի օր: Սակայն շրջանի աջարական համայնքը շարունակում է անհանգստություն հայտնել` հայտարարելով, որ «հայերը զինված են եւ նրանց պետք է զինաթափել»: Մինչդեռ հայ բնակչությունը պնդում է, որ զինված են հենց աջարները` բերելով մի շարք դեպքերի օրինակներ, երբ իրենց դեմ զենք է օգտագործվել «վախեցնելու նպատակով»: Իրադրությանը տեղում ծանոթանալու համար մայիսի 13-ին Ծալկա է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Բարամիձեն: Բացի այդ, սպասվում է, որ նույն օրը երեկոյան Ծալկայի շրջանից ընտրված հայ պատգամավոր Հայկ Մելտոնյանը այդ հարցի առնչությամբ կհանդիպի Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիաին կամ Ազգային անվտանգության նախարար Զուրաբ Մերաբիշվիլուն: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Ծալկաի (Արեւելյան Վրաստան) շրջկենտրոնում ֆուտբոլային խաղից հետո, որին մասնակցում էին տեղի գյուղերի երիտասարդները, ծեծկռտուք է տեղի ունեցել աջարների եւ հայերի միջեւ: Արդյունքում մոտ 10 հոգի վնասվածքներ են ստացել:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---