ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԳՈՎԵԼ Է ՀԱՅԵՐԻՆ "ԼԱՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ" ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կրասնոդարի մարզում չկան ազգայնական տրամադրություններ: Այս մասին, ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», հայտարարել է մարզպետ Ալեքսանդր Տկաչովը: Նրա խոսքերով` «կուբանցիներին միեւնույն է, թե ով է գերմանացի եւ ով` թուրք», սակայն եթե ներգաղթել են մարզի տարածք` պետք է ունենան գրանցման քարտ: «Օգտվելով վերահսկողության բացակայությունից, մեզ մոտ ներթափանցում են անգործներ, որոնք հետո բնակարան են պահանջում: Աշխատել չեն ցանկանում կամ չեն կարողանում, սկսում են գողանալ եւ թալանել»,- բողոքել է Ալեքսանդր Տկաչովը: Մարզպետը հատկապես դժգոհել է թուրք մեսխեթներից եւ քրդերից, որոնցից «բացարձակապես ոչ մի օգուտ չկա` ոչ մարզի համար եւ ոչ էլ` երկրի»: Սակայն գովեստով է խոսել հայ եւ հույն համայնքների մասին` «լավ ինտեգրման» համար:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---