ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՇՎԵԴԻԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - 2003 թվականի աշնանը Հայաստանը եվ Շվեդիան նախատեսում են պայմանագրեր ստորագրել «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» եւ «Երկակի հարկումից խուսափելու մասին»: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպան (նստավայրը Մոսկվայում) Սվեն Գիրդմանը Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդել են «Արկա» գործակալությանը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունում, Ս.Գիրդմանը նշել է այդ պայմանագրերի ստորագրման կարեւորությունը երկկողմ տնտեսական կապերը զարգացնելու գործում: Վ.Խաչատրյանի խոսքերով, Հայաստանում միջոցներ են ձեռնարկվում` ուղղված օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---