ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Գերմանիայում ստեղծվել է նոր էլեկտրոնային կայք` նվիրված Հայոց ցեղասպանությունը: Կայքը ստեղծողների` Գերմանիայում գործող «Ճանաչում» հանձնախմբի ղեկավարների խոսքերով, նախագծի հիմնական նպատակը քարոզչությունն է եւ Բունդեսթագում (խորհրդարան) Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը: Ներկայումս կայքը գերմաներեն լեզվով է, սակայն շուտով այն կհամալրվի նաեւ անգլերեն եւ հայերեն տարբերակներով: Կայքում ներկայացված է ցեղասպանության պատմությունը, 1890-1920 թթ. փաստաթղթեր եւ լուսանկարներ: Այստեղ կարելի է իմանալ հրատապ լուրեր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ, ինչպես աշխարհում, այնպես էլ Գերմանիայում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---