ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱ, ԱՊԱ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԸ

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան Եվրամիության անդամ դառնա, ապա ոչ ոք այլեւս չի կարող նրան պարտադրել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը կամ կատարել հայամետ որեւԷ քայլ: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, նման կարծիք է հայտնել ֆրանսիացի պատմաբան, միջազգային հարաբերությունների եւ մահմեդականության մասնագետ Ալեքսանդր Բենվալը: Իր «Թուրքիան Եվրոպայում` Տրոյայի մահմեդականը» գրքում նա ներկայացնում է ԵՄ-ը Թուրքիայի անդամակցության դեմ գոյություն ունեցող փաստարկներ, որոնցից առաջնայինը Հայոց ցեղասպանության ուրացումն Է: «Ես սկզբունքայնորեն մեծ կարեւորություն եմ տալիս «հայկական հարցին», քանզի կարծում եմ, որ եթե Եվրոպան ղեկավարվում Է բարոյականության եւ մարդու իրավունքների սկզբունքներով, ապա «հայկական հարցը» պիտի դառնա կենտրոնական մի խնդիր»,- նշել Է պատմաբանը: Ընդսմին նա հարց է տալիս` արդյոք Եվրոպան կընդունե՞ր իր գրկում Գերմանիային, եթե վերջինս չընդուներ իր նացիստական անցյալը: Ալեքսանդր բենվալի կարծիքով` եթե Թուքիան ցանկանում Է Եվրոպայի մասը կազմել, ապա պիտի անի այն, ինչ իր ժամանակին արեց Գերմանիան: Մինչդեռ, նրա խոսքերով, Անկարան ոչ միայն շարունակում Է ուրանալ Հայոց ցեղասպանությունը, այլեւ հուշարձան Է կանգնեցրել «իբր թե հայերի կողմից կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---