ՇՎԵԴԻԱՅԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Մայիսի 27-30 Եվրամիության մայրաքաղաք Բրյուսել էր այցելել Շվեդիայի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչների խումբը: Այցի նպատակն էր ծանոթանալ եվրոպական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաեւ ԵՄ քաղաքացիների իրավունքներին եւ պարտականություններին: Մայիսի 27-28 երիտասարդները այցելել են Եվրահանձնաժողով եւ Եվրախորհրդարան, որտեղ նրանց հնարավորություն է ընձեռնվել քննարկելու մի շարք այժմէական հարցեր, ինչպիսիք են` Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին եւ այլն: Մայիսի 30-ին հայ երիտասարդները այցելել են Բրյուսելում գտնվող հայկական եկեղեցի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այցը կայացել է Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միության եւ Եվրոպայի հայերի համագումարի նախաձեռնությամբ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---