ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԻՐ ՄԱՅՐԸ ՀԱՅՈՒՀԻ Է10 հունիսի 2004 - 22:39 AMT PanARMENIAN.Net - Իմ մայրն ազգությամբ հայուհի է, եւ ես միշտ հպարտությամբ եմ խոսելու այդ մասին: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան` պատասխանելով կառավարության անդամներին ուղղված պատգամավոր Գոչա Պիպիայի պահանջին` հայտնել իրենց եւ իրենց ծնողների ազգության, ինչպես նաեւ կրոնական պատկանելության մասին: Ինչպես հաղորդում են վրացական աղբյուրները, Պիպիայի ելույթը վրդովմունք է առաջացրել խորհրդարանի եւ կառավարության ղեկավարության շրջանում, որոնք պատգամավորի նման արտահայտությունները որակել են որպես հակասահմանադրական: Ի նշան բողոքի Վրաստանի կառավարության անդամները լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը: Իսկ Զուրաբ Ժվանիան հայտարարել է, որ «ամոթով է հիշելու այն, որ Վրաստանի խորհրդարանում նման հարց է բարձրացվել»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |