ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ «ՀԱՅԿԱԿԱՆ ՆՐԲԱՆՑՔ» ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳԻՐԸ ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ

PanARMENIAN.Net - Գրական-գեղարվեստական «Հայկական նրբանցք» ամսագրի գլխավոր խմբագիր Փայլ Փելոյանը, նախնական տվյալներով, զոհվել է գանգուղեղային վնասվածքից եւ դանակի հարվածից կրծքավանդակի շրջանում: «Ռոսիյսկայա գազետա» թերթի տվյալներով, «Հայկական նրբանցքի» աշխատակիցները սկզբունքորեն չէին կարող սպանության դիմելու պատրաստ թշնամիներ ունենալ: Փելոյանը, հնարավոր է, դարձել է կողոպտիչների զոհ: Այնուամենայնիվ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ լրագրողի սպանությունը կարող էր կապված լինել նաեւ նրա մասնագիտական գործունեության հետ: «Հայկական նրբանցքը» հրատարակվում է Մոսկվայում 2000 թվականից: Տպագրվում է այն ռուսերեն լեզվով, սակայն նախատեսված է առաջին հերթին Ռուսաստանի մայրաքաղաքի մեծաթիվ հայկական սփյուռքի համար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---