«ՀԱՆՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՇԱՐԺՈՒՄԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-29-ը «Հանուն Ադրբեջանի» շարժումը մտադիր է Հայաստանի դեմ բողոքի մի շարք գործողություններ անցկացնել Մոսկվայում: Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին հայտարարել է շարժման առաջնորդ Իլհար Հասիմովը` տեղեկացնելով, որ անցած շաբաթ օրը Մոսկվայում նույնպես տեղի է ունեցել նման հանրահավաք: Նա հույս է հայտնել, որ հոկտեմբերի 29-ին նախատեսված հանրահավաքին «կմասնակցի ոչ թե 500-600 մարդ, ինչպես նախկինում էր, այլ նրանց թիվը կգերազանցի 1000-ը»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---