ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵԽ-ԻՆ ՀԱՆԵԼ ԵՐԿԻՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Մեծ արարման» ընդդիմադիր կուսակցությունը մտադիր է դիմել Եվրախորհրդին` այդ կազմակերպությունից երկիրը հանելու կոչով: Կուսակցության կողմից որոշում է ընդունվել նախապատրաստել ԵԽԽՎ -ին ուղղված դիմում, որի նստաշրջանում հոկտեմբերի 5-ին քննարկվելու է ԵԽ-ի հանդեպ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարման հարցը: Կուսակցության անդամների կարծիքով` «ֆեոդալական» մեթոդներով կառավարվող Ադրբեջանը, որտեղ կտտանքների են ենթարկում նույնիսկ պատգամավորներին, չի կարող գտնվել Եվրախորհրդի կազմում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---