ՆԱՏՕ-Ի ՆՊԱՏԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է

PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ն ցանկանում է ընդլայնել համագործակցությունը տարածարջանի երկրների հետ այնպիսի ճանապարհով, որը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը», «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Գերման Մարշալի ամերիկյան հիմնադրամի տրանսատլանտյան հարցերով ավագ վերլուծաբան Ռոնալդ Ասմուսը: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ի նպատակը Հարավային Կովկասում տարածաշրջանային ավելի հաստատուն կայունության ապահովումն է, եւ ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծումը: Ինչպես հայտարարել է ամերիկյան փորձագետը, ՆԱՏՕ-ն կընդլայնվի դեպի Կենտրոնական Ասիա ՄեծՍեւծովյան տարածաշրջանով:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---