ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՐԵՔ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՁԵՌՔԲԵՐԵԼ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաջող է հանդես գալիս իսպանական Կալվիա քաղաքում սկսված Շախմատի 36-րդ օլիմպիադայում: Առաջին մրցաշարում հայ շախմատիստները հաղթել են Մոնղոլիայի հավաքականին` 3,5:0,5 հաշվով, երկրորդ մրցաշարում` Ուզբեկստանի հավաքականին` 3:1, եւ երրորդ մրցաշարում` Էստոնիայի հավաքականին` նույն հաշվով: Նշենք, որ չորրորդ փուլում Հայաստանի հավաքականն իր ուժերը կփորձի Բոսնիայի եւ Գերցեգովինայի հավաքականի հետ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---