ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Այդ մասին նախօրեին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հեյկե Թալվիտիեն: «Մենք պաշտպանում ենք նաեւ Պրահայի հանդիպումները եւ հասկանում ենք, որ Աստանայի հանդիպումից հետո բանակցային գործընթացում ոչ մեծ դադար եղավ, մենք ուշադրությամբ հետեւում ենք այդ ամենին», - ասել է Հ.Թալվիտիեն` ավելացնելով, որ Եվրամիությունը չի մասնակցում հակամարտության կարգավորմանը, սակայն կաջակցի կողմերին հաշտության հասնելու դեպքում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---