ԱՊՐԻԼԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին քաղաքական ասոցիացիան Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի հետ համատեղ նախատեսում է ապրիլի կեսերին «կլոր սեղան» անցկացնել Մոսկվայում «Ղարաբաղ` փոխզիջումների որոնում» թեմայով: Ինչպես «Դե-ֆակտո» գործակալությանն է հաղորդել Քաղաքացիական նախաձեռնությունների Լեռնային Ղարաբաղի կենտրոնի տնօրեն Ալբերտ Ոսկանյանը, այդ համաժողովի կազմակերպիչների կարծիքով, «տվյալ թեմայով ավելի վաղ անցկացված քաղաքագիտական կոնֆերանսների թերությունը այն էր, որ դրանց մասնակիցները ընկնում էին այս կամ այն կողմի օգտին գնահատականներ եւ փաստարկներ բերելու գայթակղության կամ անօգուտ պատմական էքսկուրսների մեջ», ինչը վնասում էր կողմերի միջեւ փոխզիջումների որոնմանը: Մինչդեռ, ինչպես կարծում են կազմակերպիչները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը հնարավոր չէ այլ կերպ, քան հավասարակաշռված փոխզիջումների հիմքի վրա, եւ դրա կարգավորման համար քիչ է վիճել եւ փաստարկներ բերել, այլ պետք է առաջարկություններ անել եւ դրանք քննարկել կառուցողական դիրքերից: Հանդիպման կազմակերպիչները մտադիր են մասնակիցների ուշադրությունը եւ ջանքերը կենտրոնացնել ինչպես արարողա-տեխնիկական մոտեցումների որոնման, այնպես էլ` ըստ էության կարգավորման խնդիրները լուծելու վրա: Ելնելով դրանից, ինչպես ասել է Ալբերտ Ոսկանյանը, կազմակերպիչները գերադասել են սահմանափակել բանավեճի մասնակիցների կազմը հասարակության ներկայացուցիչներով եւ քաղաքագետներով, որոնք ավելի քիչ են կաշկանդված են կողմերի պաշտոնական դիրքորոշմամբ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---