ՂԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Ղարաբաղի ազատագրման կազմակերպության եւ Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության մի քանի տասնյակ ակտիվիստներ պիկետ են կազմակերպել Հելսինկիի քաղաքացիական վեհաժողովի ադրբեջանական կոմիտեի գրասենյակի շենքի առաջ, տեղեկացրել է «Կովկսյան հանգույցը»: Պիկետավորները բողոքել են Հելսինկի քաղաքացիական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների Պյատիգորսկ քաղաքում կայացած հանդիպման դեմ, ինչպես նաեւ օգոստոսին Թբիլիսիում տեղի ունեցած Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման դեմ, որտեղ ձեռք էր բերվել պայմանավորվածություն` ոչ կառավարական կազմակերպությունների կոնսորցիումի ստեղծման մասին` նպատակ ունենալով վերականգնել տարածաշրջանում կյանքն առանց թշնամանքի: Պիկետավորները, գնահատելով նման հայտարարությւոնները որպես ազգային շահերի դավաճանություն, բարձրաձայն վանկարկելով «Ամո'թ դավաճաններին», «Կորչի' հայամետ Հելսինկյան վեհաժողովը» կարգախոսները` սկսել են ՀՔՎ գրասենյակի շենքի վրա նետել հոտած ձվեր եւ պոմիդորներ: Նույն օրը նման միջադեպ է տեղի ունեցել նաեւ Գյանջայում: Այդ առիթով Հելսինկիի քաղաքացիական վեհաժողովի ադրբեջանական կոմիտեի նախագահ Ա.Աբդուլաեւան անվանել է այդ ակցիան որպես սադրանք եւ քաղաքական պատվեր: «Մենք գտնում ենք, որ ՂԱԿ-ի գործունեությունը չի մոտեցնում` այլ հեռացնում է մեզանից Ղարաբաղը»,- ասել է իրավապաշտպանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---