ԱՄՆ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԻ ԱՅՆ ԲԱՆԻՆ, ՈՐ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀՐԱԺԱՐՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԻ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԽՈՒՄԲԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետք է հասնի այն բանին, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հրաժարվի քննարկել անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւը: Ինչպես տեղեկացրել է Ամերիկայի հայկական համագումարը, այդ մասին ասվում է ԱՄՆ կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Նոլենբերգի համատեղ նամակում` ուղղված ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելին: Տվյալ քայլը կարող է միայն վնասել խաղաղ գործընթացին, որով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ որի համանախագահներն են ԱՄՆ, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ասվում է ուղերձում: «ԱՄՆ շահագրգռված են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների շարունակմամբ, եւ ոչ թե այդ կարգավորված գործընթացի կցկտուրությամբ», ասվում է փաստաթղթում: Նշենք, որ Համագումարը երախտագիտություն է հայտնել Խմբի համանախագահներին Կոնգրեսում Հայաստանին աջակցելու ջանքերի համար` նպատակ ունենալով, որպեսզի Բուշի աշխատակազմը գործողություններ ձեռնարկի ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Ադրբեջանի կողմից մեքենայություններ անելու փորձերը կանխելու ուղղությամբ, որոնք հարվածի տակ են դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքբերումները:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---