ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ» ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌԵԼԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցը» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանի օրակարգում ներառելը լրջորեն մտահոգում է Հայաստանի ղեկավարությանը: Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մեհթին Միրզան` մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հայտարարությունը` Պրահայի բանակցությունները վերսկսելու Երեւանի պատրաստակամության մասին: Ինչպես հայտարարել է Միրզան, «Օսկանյանի այն խոսքերը, թե Ադրբեջանը չպետք է հուսա, որ Պրահայի բանակցությունները կարող են տարվել ՄԱԿ-ում քննարկումների հետ միաժամանակ, նպատակաուղղված են բանակցային գործընթացի «տորպեդահարմանը»: Նրա խոսքերով` «հայկական կողմն ամեն անգամ դիմում է նման ապակառուցողական գործելաձ-ի, երբ նպաստավոր պայմաններ են հայտնվում բանակցություններում առաջընթացի համար»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---