ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ» ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

PanARMENIAN.Net - 2005 թվականի ապրիլի 16-18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կանցկացվի «Հայաստանն այսօր Expo 2005» հայկական ապրանքների եւ ծառայությունների առաջին ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրել են «Logos Expo Center»-ի մամուլի ծառայությունից, ցուցահանդեսում կներկայացվի Հայաստանի տնտեսաության տարբեր ճյուղերի արտադրանքը` սննդամթերք, հաստոցաշինություն, քիմիական արդյունաբերություն, էլեկտրոտեխնիկա եւ էլեկտրոնիկա, շինանյութեր եւ այլն: Նշենք, որ ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, ԱԳՆ եւ Արդյունաբերողների ու գործարարների միության պաշտոնական աջակցությամբ: Ակնկալվում է, որ ցուցահանդես կայցելեն Վրաստանի խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ, պետական այրեր, ինչպես նաեւ հայ սփյուռքի ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---