ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԿԱՆՆՎԵԼ ՄԻ ՏԱՐԻ ԱՆՑ

PanARMENIAN.Net - Ռուսաստանից Թբիլիսի, իսկ այնտեղից էլ Երեւան ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնման իրական ժամկետը մեկ տարի է, հայտարարել է Ռուսաստանի երկաթուղային տրանսպորտի դաշնային վարչության պետ Միխայիլ Ակուլովը: Նրա խոսքերով` հարցի քաղաքական բաղադրիչ մասը լուծվել է ՌԴ տրանսպորտի նախարար Լեւիտինի Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում: Մոտ ժամանակներս կստեղծվի եռակողմ աշխատանքային խումբ` Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Հիմնական տեխնիկական խնդիրը, Ակուլովի խոսքերով, Սուխումիից մինչեւ Սամթրեդի հատվածում երկաթգծի անբավարար վիճակն է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---