ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՁԵՌՆՊԱՀ Է ՄՆԱՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՄԻՋԱՄՏԵԼՈՒՑ

PanARMENIAN.Net - Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը փաստորեն մերժել է Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագիծը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի ստեղծող տարածքների հարցին` հետաձգելով քվեարկությունը անորոշ ժամանակով: Հայկական կողմի վերահսկողությունը այդ տարածքների վրա հանդիսանում է ԼՂՀ հայ բնակչության անվտանգության եւ ռազմական գործողությունները չվերսկսելու միակ իրական երաշխիքը:

Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի դեմ առարկել են ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Ադրբեջանի դիրքորոշմանը աջակցել են Թուրքիան եւ Պակիստանը: Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը անհանգստացած է այն փաստով, որ անվտանգության գոտու տարածքների վերաբնակեցումը հայ փախստականներով ստանում է պետական աջակցություն: Նա նաեւ նշել է, որ ներկայացված բանաձեւի նախագիծը հակամարտության կարգավորման հարցը ՄԱԿ-ի օրակարգ մտցնելու նպատակ չունի: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հերքել է ադրբեջանական կողմի ներկայացված փաստերը: Նա նշել է նաեւ, որ Հայաստանը պետականորեն չի աջակցում այդ շրջանների վերաբնակեցմանը: Նա ընդգծել է հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի բաղկացուցիչ մասը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների անունից հանդես է եկել ԱՄՆ ներկայացուցիչը` նշելով, որ ադրբեջանական կողմի անհանգստությունը կարող է ուղղվել ԵԱՀԿ-ին: Նա հավանություն է տվել ԵԱՀԿ շրջանակներում այդ փաստերը ուսումնասիրող փորձագիտական խումբ ստեղծելու մասին Ադրբեջանի առաջրկին: Հայկական կողմը իր հերթին չի առարկում ԵԱՀԿ շրջանակներում նման հանձնաժողով ստեղծելու դեմ: Ավելին, ինչպես երեկ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վ.Օսկանյանը, դիտարկող առաքելությունների անցկացումը այդ տարածքներում շահավետ է նաեւ հայերին, քանի որ, այդ դեպքում մենք կարող ենք կոնկրետ հարց դնել Գետաշենի, Շահումյանի եւ Հյուսիսային Մարտակերտի փախստականների իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ այդ տարածքները խորհրդային բանակի աջակցությամբ գրավել են ադրբեջանական ուժերը, իսկ հայկական բնակչությունը կամ արտաքսվել է կամ ոչնչացվել:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---