ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՖՐԱՆՍԱԽՈՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-26 կմասնակցի ֆրանսախոս պետությունների տասներորդ վեհաժողովում, որը տեղի կունենա Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգում: Հայաստանի պաշտոնական պատվիրակությունն առաջին անգամ պետք է ներկայացվի Ֆրանսախոսների միջազգային կազմակերպության վեհաժողովում, որտեղ կկայանա Հայաստանին դիտորդի կարգավիճակ շնորհելու արարողությունը: Ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին Փարիզում Մշտական ֆրանկախոսների խորհուրդը որոշում է ընդունել Ֆրանկախոսների միջազգային կազմակերպությունում Հայաստանի` որպես դիտորդի մասնակցության մասին: Այդ կազմակերպությունում ընդգրկված է 51 երկիր: Դիտորդի կարգավիճակով կազմակերպության կազմում են Չեխիան, Լիտվան, Սլովակիան, Սլովենիան եւ Լեհաստանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---