ԻՆՉՈՎ ԷԼ ԵՐԵԽԱՆ ԶԲԱՂՎԻ. «ՇԱԽԻԴՆԵՐԸ ՆԱՄԱԿ ԵՆ ԳՐՈՒՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանում գործի են դրել հերթական սուր սյուժեյով «հնդկական» սցենարը: նոր սյուժեն, որը համատեղում է մարտաֆիլմի, կոմիքսի եւ մոլոդրմայի տարրեր, որոնք արցունք կորզում նույնիսկ տղամարդկանց մոտ, կոչվում է «Ղարաբաղցի պարտիզաններ»: Մենք արդեն հաղորդել ենք, որ ավարտվել է ամռանը Բաքվում ձերբակալված «շախիդների» խմբի գործով դատավարությունը, որոնք իբր ոփրոշել էին «պարտիզանական պատերազմ» կազմակերպել Ղարաբաղում: Իհարկե նույնիսկ իրենց «շախիդներին» հասկանալի է, որ ոչ մի պարտիզանական պատերազմ հայերով բնակեցված ԼՂՀ տարածքում ծավալել անհնար է: Սակայն կարելի է հերթական անգամ պիֆ-պաֆ անել, եւ միաժամանակ ցույց տալ «ամբողջ աշխարհին», թե ինչքան խիզախ եւ «բազմաչարչար են» նրանք: Այսօր հայտնի է դարձել, որ «պարտիզանների» առաջնորդ Ռովշան Բադալովը նամակ է գրել ամենա, ամենագերագույն հրամանատար Ի.Ալիեւին: Այսինքն «թողեք մեզ Գիմալայներ»: «Ժամանակն է Ղարաբաղում սկսել գաղտնի (?) պարտիզանական պատերազմ: Այդ սրբազան պատերազմին (ջիհադին) կմիանան հարյուր հազարավոր մեր հայրենակիցները»: Չմանրանքն եւ հարց չտանաք, թե ինչպես կարող է պարիտզանական պատերազմը «գաղտնի» լինել, եթե դրա մասին արդեն հայտարարվել է աշխարհով մեկ, կամ եթե կան «հարյուր հազարավոր» մարտի պատրաստ մարդիկ, ինչո՞ւ հենց հիմա չսկսել ոչ թե պարտիզանական, այլ լիարժեք պատերազմ: իրականում պարտիզանական պատերազմի գաղափարը վաղուց արդեն շրջանառության մեջ է դրվել այսպես կոչված «Ժողովրդի կողմից բանակի աջակցման հիմնադրամի» մարդկանց կողմից, իսկ այդ մարդիկ անմիջականորեն կապված են «գերագույնի» եւ նրա վարչակազմի հետ: Այնպես որ բեմականացումը խմբի ստեղծմամբ, նրա ձերբակալմամբ եւ հետագա նամակով, ուղղված «ԺԷԿ-ի պետին», նախօրորք մշակվել է հենց «ԺԷԿ-ում»: Ինչպես ասվում է, ինչով էլ երեխան ուրախանա...
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---