ՎՐԱՑ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՎԱՏ ՆՇԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԵՐԲԵՎԻՑԵ ՉԼԻՆԵԼԸ

PanARMENIAN.Net - Վրաց հայտնի քաղաքագետ Պաատա Զաքարիաշվիլին վատ նշան է համարում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու Ջավախքում երբեւիցե չլինելը` ոչ նախընտրական շրջանում, եւ ոչ էլ նախագահության մեկ տարվա ընթացքում: Քաղաքագետի խոսքերով` կարելի է եզրակացնել, որ «այն, ինչ տեղի է ունենում Ջավախքում, չի հետաքրքրում նախագահին», տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը: Ծանոթ լինելով նախագահի բնավորությանը կարելի է ենթադրել, որ այդ տարածաշրջանում իրավիճակը բարելավելու որեւէ ծրագիր գոյություն չունի, հայտարարել է Պ. Զաքարիաշվիլին: Մինչդեռ, ըստ նրա, Ջավախքը, ի նշան հավատարմության, արժանի է հարգանքի: Պ. Զաքարիաշվիլին գտնում է, որ հարկավոր է միջոցներ տրամադրել տարածաշրջանի զարգացման համար: Նշենք, որ Ջավախքի մեծամասնությունը հայեր են:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---