ԲԱՔՎՈՒՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏԱՐԱԾՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄԻՑ», ԳՐՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԹԵՐԹԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային պատերազմը միայն անուղղակիորեն է վերաբերում հայ-ադրբեջանական հակամարտությանը: Ինչպես տեղեկացնում է «Նովիե իզվեստիա» ռուսաստանյան թերթը, նման կարծիքի են ադրբեջանցի վերլուծաբանները: Ըստ նրանց` Ռուսաստանը, դժգոհ լինելով Միխեյիլ Սահակաշվիլու քաղաքականությունից, փորձում է ճնշում գործադրել Վրաստանի վրա Ադրբեջանի միջոցով: Եվ դա նրան հաջողվում է, քանզի Բաքվում Սահակաշվիլուն վերաբերվում են զգուշավորությամբ` նա իշխանության գլուխ է կանգնել հեղափոխական ուղիով: Եթե Թբիլիսիում նախագահ Շեւարդնաձեի պաշտոնաթողությամբ ավարտված

2003 թվականի նոյեմբերի 23-ի իրադարձություններն անվանում են «վարդերի հեղափոխություն», ապա Մոսկվայում եւ Բաքվում` սովորական պետական հեղաշրջում, նշում է աղբյուրը: Այսօր, Ուկրաինայում տեղի ունեցածից հետո, Բաքվում հատկապես վախենում են իրենց տարածք հեղափոխության «ներմուծումից», գրում է թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---