ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՄ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Այսօր եվրախորհրդարանականները գաղտնի քվեարկությամբ իրենց վերաբերմունքը կարտահայտեն Եմ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններ սկսելու հարցի վերաբերյալ` մինչ այդ հարցի քննարկումը եվրոպական երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում: Ընդ որում Եվրամիությունը պարտավոր չէ ղեկավարավելու Եվրախորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով եւ ինքնուրույն որոշում կկայացնի բանակցությունները սկսելու վերաբերյալ: Սակայն ենթադրվող բանակցությունների ավարտից հետո ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին որոշումը պետք է կայացնի Եվրախորհրդարանը: Մինչդեռ Սթրասբուրգում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Եվրախորհրդարանի խմբակցությունների առաջնորդները իրենց դիրքորոշումներն են հայտնել առաջիկա քվեարկության հարցում: Ֆրանսիայի եւ Գերմանիայի «քրիստոնյա դեմոկրատները» կքվեարկեն բանակցություններ սկսելու դեմ, իսկ նրանց անգլիացի, իտալացի եւ իսպանացի «կուսակիցները»` կողմ: Ֆրանսիայի աջ ուժերի ներկայացուցիչները հանդես են գալիս նաեւ զեկույցի նախագծում փոփոխություններ կատարելու օգտին, որի հիման վրա է անցկացվելու քվեարկությունը: Մասնավորապես նրանք առաջարկում են ներառել զեկույցում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը: Սթրասբուրգում սպասվում են ցույցեր ինչպես Թուրքիայի անդամակցության դեմ, այնպես էլ` կողմ: Հակաթուրքական ցույցերը մտադիր է գլխավորել Ֆրանսիայի Ազգային ճակատը:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---