ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՊՀ ԳԱՎԱԹԻ ՄԵԿ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ԲԱՔՎԻ «ՆԵՎԹՉԻԻ» ՀԵՏ

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում ֆուտբոլի Համագործակցության գավաթի մեկ քառորդ եզրափակիչում կհանդիպեն Երեւանի «Փյունիկ» եւ Բաքվի «Նեվթչի» թիմերը: Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ առաջին տեղերն են զբաղեցրել իրենց խմբերում: Նախօրեին «Փյունիկի» եւ Ռիգայի «Սկոնտո» թիմերի հանդիպումն ավարտվել է ոչ ոքի հաշվով` 2-2: Խփված եւ բաց թողնված գնդակների տարբերությամբ հայ ֆուտբոլիստները դուրս են եկել հաջորդ փուլ: Մեկ քառորդ եզրափակիչում խաղը չի կարող ավարտվել ոչ ոքի հաշվով: Երկու երկրների ֆուտբոլիստների միջեւ վերջին խաղը, որն ացկացվել է ԽՍՀՄ առաջնության շրջանակներում, տեղի է ունեցել 1988 թվականին: Ընդհանուր առմամբ նախկին միության բարձրագույն լիգայի չեմպիոնատում Երեւանի «Արարատ» եւ Բաքվի «Նեվթչին» 44 հանդիպում են ունեցել, որից 16-ն ավարտվել է երեւանցիների հաղթանակով,16-ը` ոչ ոքի հաշվով, եւ 14 հանդիպումներում հաղթել են բաքվեցիները: «Արարատը» խփել է 48 գնդակ, «Նեվթչին»` 39: հետքրքիր է, որ «Նեվթչիի» դարպասին ամենից շատ գնդակ է խփել (6) «Փյունիկ» ակումբի ներկայիս նախագահ Խորեն Հովհաննիսյանը:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---