ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՔԱՐԿՈԾԵԼ ԵՆ ՎՐԱՑԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Վրաստանում այսօր բախում է տեղի ունեցել ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների եւ ֆինանսական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի միջեւ: Հունվարի 19-ի առավոտյան Գարդաբանիի շրջանում կալանքի տակ էին վերցվել Ադրբեջանի տարածքից մաքսանենգ կերպով ներկրված արդյունաբերական ապրանքները: Ֆինանսական ոստիկանության աշխատակիցների գործողություններն առաջացրել են տեղաբնակների վրդովմունքը, որոնք փորձել են խանգարել նրանց տեղափոխել բեռը մաքսային տերմինալ: Միջադեպի կապակցությամբ շրջան է բերվել հատուկ նշանակության ջոկատ: Միջադեպի ընթացքում տուժել են ֆինանսական ոստիկանության մի քանի աշխատակիցներ, որոնք վնասվածքներ են ստացել քարերից, ջարդվել է ոստիկանության մի քանի մեքենա: Վախթանգիսի գյուղի բնակիչները հայտարարում են, որ թույլ չեն տա իշխանություններին բռնագրավել բեռը: Տեղի բնակիչները հաղորդել են լրագրողներին, որ իրենց կողմից կան վիրավորներ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---