ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԽՈՍԵԼՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՄԱՍԻՆ` Է. ՋՈՆՍԸ ՆԿԱՏԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ

PanARMENIAN.Net - «Եթե դուք կարդաք այդ տեքստը, կտեսնեք, որ նա խոսում է Վրաստանում եւ Մոլդովայում նման քրեական տարրերի առկայության մասին: Իսկ հաջորդ նախադասության մեջ նշում է, որ կան որոշ չլուծված խնդիրներ Ղարաբաղում»,- «Արմենիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը, որը բացասական արձագանք է գտել Հայաստանում: Դեսպանի կարծիքով` խոսելով քրեական տարրերի մասին` Է. Ջոնսը նկատի չի ունեցել Լեռնային Ղարաբաղը եւ նրա իշխանություններին, այլ ասել է Ռուսաստանի հետ սահմանակից տարածքների մասին (Աբխազիա,Հարավային Օսիա, Մերձդնեստր): «Չեմ կարծում, որ խոսքը Ղարաբաղի մասին է»,- ասել է Ջ. Էվանսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին. «Հայաստանից հետո մենք երկրորդ երկիրն ենք, որ մարդասիրական օգնություն ենք տրամադրում Լեռնային Ղարաբաղին»: Դեսպանը նաեւ նշել է, որ եթե որեւէ մեկը ցանկանում է վնաս հասցնել հայ-ամերիկյան հարաբերություններին, կարող է շարունակել Է. Ջոնսի հասցեին վիրավորական արտահայտությունները:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---