ՎՐԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԵԼ ԵՆ ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին տեղի ունեցած ԵԽԽՎ նիստում ընդունվել է բանաձեւ` Վրաստանի պարտավորությունների կատարման մասին, որի մի շարք կետեր ուղղակի առնչվում են նաեւ հայաբնակ Ջավախքի որոշ խնդիրներին: Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը, բանաձեւը, մասնավորապես, պարտավորեցնում է Վրաստանի իշխանություններին մինչեւ 2005 թվականի սեպտեմբերը ստորագրել եւ վավերացնել Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան: Հիշեցնենք, որ Վրաստանում լեզվի մասին նոր օրենքը փաստորեն վերացման եզրին է հասցնում մայրենի լեզվով ուսուցմամբ դպրոցները ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: Նույն ժամկետներում Վրաստանը պետք է վավերացնի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիան:




 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---