ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՄԱԿ-Ի ՀԱՏՈՒԿ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲՈԼՈՐԻՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՐԵՆ ՀԱԿԱԶԴԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻՆ

PanARMENIAN.Net - Համակենտրոնացման ճամբարների ազատագրման 60-ամյակին նվիրված ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը` Հայաստանի ժողովրդի եւ կառավարության անունից եւ որպես ցեղասպանությունը վերապրածների ժառանգորդ խոսել է ցեղասպանության եւ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն կրելու մասին: Հիտլերի «ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին» հայտարարությունը պատկերացում է տալիս երրորդ կողմի դերի մասին` ցեղասպանության կանխման եւ դրա համար պատասխանատվության հարցում: «Այսօր ես այստեղ եմ միայն այն պատճառով, որ 90 տարի առաջ արաբներն ապաստան են տվել հայ փախստականներին»,- հայտարարել է Վ. Օսկանյանը: «Ցեղասպանությունը պետական մեքենայի գործողությունների արդյունք է: Զոհերի ճանաչումը նշանակում է, որ կան նաեւ ցեղասպանության համար պատասխանատու հանցագործներ»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---