«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ Է», - ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում խորհրդարանականները կոչ են արել ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել գործունեությունը: ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յու. Մերզլյակովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ «մենք երբեմն կողմերից ավելի ակտիվ ենք լինում, սակայն նրանց փոխարեն հարցը չենք լուծելու»: Նա կարծիք է հայտնել, որ այս տարի նկատելի առաջընթաց կարձանագրվի բանակցային գործընթացում: «Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է, քանի որ Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա պաշտպանության նախարարի ստորագրությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությունների հետ միասին, դրված է զինադադարի մասին համաձայնագրի տակ»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---