ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը անցյալ շաբաթ մասնակցել է մի շարք միջոցառումների, որոնք կազմակերպվել են ԱՄՆ հայկական համայնքը ներկայացնող հայ ուսանողների հետ քննարկելու համար պատմական հայրենիքում ուսման, աշխատանքի եւ կամավորկան գործունեության ծավալման կարեւորությունը: «Կազմակերպելով նման միջոցառումներ ԱՄՆ-ի եւ Կանադայի մի քանի խոշոր քաղաքներում` մենք մտադիր ենք ինքնատիպ մի խթան դառնալու նման հանդիպումների համար, այն հույսով, որ միասին մենք կկարողանանք կայուն կամուրջ ստեղծել Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդության միջեւ, ինչպես նաեւ կկարողանանք ավելի դյուրին դարձնել հայ սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստանի զարգացման գործին»,-հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի Տնօրենների խորհրդի անդամ Էդել Հովնանյանը: Ծրագիրը հնարավորություն կընձեռնի ուսանողներին ութ շաբաթվա ընթացքում աշխատել Հայաստանի կառավարական կառույցներում, ինչպիսիք են ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը եւ Արտգործնախարարությունը, հանդիպել հանրապետության պաշտոնյաների հետ եւ մոտիկից ծանոթանալ պատմական հայրենիքի առանձնահատկություններին:


 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---