ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՎ ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար, թեեւ մինչ օրս ոչ մի թուրք գիտնական չի դիմել այնտեղից օգտվելու խնդրանքով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գծով Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը` ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության, թե հայկական արխիվները փակ են: Նրա խոսքերով, 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը առնչվող փաստաթղթերը պահվում են Երեւանի Կենտրոնական պատմական արխիվում եւ Քաղաքական կուսակցությունների արխիվում, որոնք բաց են ամբողջ աշխարհի, այդ թվում եւ թուրք հետազոտողների համար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---