ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ Թուրքիա կատարած իր այցի ընթացքում Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Ժան Լուի Դեբրեն առաջարկել է ստեղծել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետազոտման միջազգային հանձնաժողով, որը վերջնական պատասխան կտա այն հարցին, թե ցեղասպանություն եղե՞լ Է, թե՞ ոչ եւ վերջ կտա բոլոր վեճերին: Եվրամիության ինտեգրման հանձնաժողովի նախագահ Յաշար Յակիշի եւ մյուս թուրք խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ Ժան Լուի Դեբրեն հայտարարել է, որ այդ հանձնաժողովը պետք Է բաղկացած լինի ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ չեզոք Շվեյցարիայի ներկայացուցիչներից: Թուրք խորհրդարանականները մեծ թերահավատությամբ են արձագանքել իրենց ֆրանսիացի գործընկերոջ առաջարկին: Պատասխանելով Յաշար Յակիշի այն հարցին, թե Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը առանց որեւէ ուսումնասիրության` Դեբրեն կոչ է արել մոռանալ անցյալը: «Մենք պարզապես ուզում ենք օգնել ձեզ` ճանապարհ հարթելու դեպի Եվրամիություն»,- հայտարարել է նա:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---