ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. ՄԵՆՔ ՀՈՒՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԿԳՏՆԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ

PanARMENIAN.Net - ԱՄՆ հուսով է, որ Հայաստանն ու Թուրքիան կգտնեն հարաբերություններ հաստատելու ուղիներ: Այդ մասին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն գիտակցում է երկու երկրների միջեւ առկա ծանր պատմական գործոնը: «Սակայն մենք հուսով ենք, որ ելնելով ժողովրդավարական եւ տնտեսական զարգացումից եւ կայունության հաստատման անհրաժեշտությունից, երկու երկրները կկարողանան հաղթահարել խոչընդոտները»,-հայտարարել է նա: Խոսելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի մասին` Կոնդոլիզա Ռայսը նշել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս ԵՄ-ին պաշտոնական Անկարայի անդամակցության օգտին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---