ԱՆՋԵՅ ԿԱՍՊՇԻԿԸ ԶԵԿՈՒՅՑ ԿՊԱՏՐԱՍՏԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ-Ի ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դիմել են ԵԱՀԿ նախագահին կառույցի հատուկ առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի մասին զեկույց նախապատրաստելու խնդրանքով: Այդ մասին հայտնի է դարձել Թբիլիսիյում ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակում: Ինչպես հաղորդել է աղբյուրը, համանախագահները լրջորեն մտահոգված են այն բանով, որ վերջին մի քանի օրերին ճակատային գծում պարբերաբար խախտվում է հրադադարի ռեժիմը: «Իրավիճակը պարզ է եւ միանշանակ.հրադադարի մասին պայմանավորվածությունը խախտվում է եւ դա անհրաժեշտ է կասեցնել սեղմ ժամկետներում: Լարվածությունը ճակատում անհանգստություն է առաջացնում այն երկրներում, որոնք հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահներ: Դա կասկածի տակ է դբում նաեւ ԵԱՀԿ միջնորդական առաքելությունը»,- հաղորդել են Ա.Կասպշիկի գրասենյակում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---