ՏՅՈՒՄԵՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

PanARMENIAN.Net - Տյումենի մարզում կալանավորվել է ահաբեկչության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացի: Ձերբակալվածը գտնվել է ԱՊՀ երկրների միջպետական հետախուզության մեջ` ահաբեկչություններին եւ անօրինական զինված կազմավորումներին մասնակցելու համար, տեղեկացնում է գործակալությունը: Կալանավորման գործողությունն անցկացվել է փետրվարի 15-ին` Ռուսաստանի ԱԴԽ Տյումենի մարզի տարածաշրջանային վարչության աշխատակիցների կողմից: Կասկածյալի անունը չի հայտնվում: Ադրբեջան նրա էքստրադիցիայի հարցն առայժմ չի որոշվել: Անցյալ տարի մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, որ ահաբեկիչներն օգտագործում են Ադրբեջանի տարածքը որպես ահաբեկչություններ նախապատրաստելու կայան: Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչային գործողությունների վարչության օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Իլյա Շաբալկինը հայտնել է, որ չեչեն գրոհայինները շատ հաճախ ուղեւորվում են Ադրբեջան բուժվելու կամ հանգստանալու: Շաբալկինը ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանից Ադրբեջան ճանապարհին ձերբակալվել էր Շամիլ Բասաեւի խմբավորումից մի գրոհային: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը կտրականապես հերքել է իրավիճակի վերահսկման անկարողության մեղադրանքը: Նախարարությունում պնդում են, որ երկրում օպերատիվ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---