ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ 10 ՏՈԿՈՍԸ ՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՏՈՒՑՈՒՄՆ Է, ՈՐ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ Է

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի` Հայաստանի արտաքին պարտքի 10 տոկոսը մարելու վերաբերյալ առաջարկությունն այն բանի հատուցումն է, որ հանրապետության տնտեսությունը կայուն ղեկավարվում է, ԼԸ Regnum գործակալությանը հայտարարել է Հայաստանում մեծ Բրիտանիայի դեսպանԹորդա-Էբբոթթ Ուոթթը: Նրա խոսքերով` լրացուցիչ միջոցները կօգնեն հանրապետությանը բարձրացնել այնպիսի ոլորտների ֆինանսավորումն, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը եւ սոցիալական աջակցությունը, ինչպես նաեւ, հնարավորինս, արագացնել բնակչության կենսամակարդակի աճը: «Ինչ վերաբերում է սխեմային... Միացյալ Թագավորության կառավարությունն առաջարկել է մարել Համաշխարհային Բանկին Հայաստանի պարտքի 10 տոկոսը մինչեւ 2015 թվականը: Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարությունը կներդնի այդ գումարը Համաշխարհային բանկի հավատարմագրային հիմնադրամ: Միջազգային զարգացման ասոցիացիան (Համաշխարհային բանկի գործակալությունը, որը կոնցեսիոն պայմաններով ֆինանսավորում է տրամադրում ամենաաղքատ զարգացող երկրներին), իր հերթին, կկրճատի վճարումները, որոնք Հայաստանը պետք է կատարի հաջորդ տասը տարվա ընթացքում»,- նշել է բրիտանացի դիվանագետը: Նրա խոսքերով` բրիտանական կառավարությունն իր ֆինանսական օգնությունն է առաջարկել, հաշվի առնելով դժվարությունների առկայությունը ցածր եկամուտներ ունեցող երկրներում, որոնք փորձում են կրճատել աղքատության մակարդակը` միաժամանակ մարելով իրենց արտաքին պարտքը: Նպատակադրվում է ազատել լրացուցիչ պաշարներ` Հայաստանի զարգացմանն ուղղված նպատակների ձեռքբերման համար: Հայաստանն այն հինգ երկրներից է, որոնք կարող են օգտվել այդ օգնությունից: «Կրկնում եմ, այդ բոլոր երկրներն ընտրվել են հաշվի առնելով պետական ծախսերի ղեկավարման կայուն քաղաքականությունը. տնտեսված միջոցները կուղղվեն աղքատության մակարդակի կրճատման վրա: Նման աջակցություն, բացի Հայաստանից կստանան նաեւ Մոնղոլիան,Վետնամը,Նեպալը եւ Շրի Լանկան»,- ընդգծել է նա: Այսպիսով, հաշվի առնելով, որ Հայաստանը պետք է վճարի Համաշխարհային բանկին 8 մլն, 11 մլն եւ 12 մլն դոլար 2005թ, 2006թ, 2007թ համապատասխանաբար, Միացյալ Թագավորության ներդրումը կկազմի այդ գումարի 10 տոկոսը` 800 հազար դոլար, 1,1 մլն եւ 1,2 մլն դոլար: Նախաձեռնության սկզբից տասը տարվա ընթացքում (մինչեւ 2015 թ) բրիտանական ներդրման ընդհանուր գումարը կկազմի շուրջ 20 մլն դոլար:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---