2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՌԱՆԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հունիսի 7-ին նախատեսված միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Ճապոնիայում կանցկացվիՀայաստանի օր, հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ Գարեգին Մելքոնյանը: Նրա խոսքերով` ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը կներկայացվի առանձին ստենդով: Ներկայումս բանակցություններ են անցկացվում երկրի` Միջազգային ցուցահանդեսների կազմակերպությունում ընդգրկվելու ուղղությամբ եւ հնարավոր է, որ տարեվերջին Հայաստանն անդամակցի այդ կազմակերպությանը: Մելքոնյանի խոսքերով` 2005 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ավելի քան 30 ցուցահանդես, որոնց կազմակերպիչներն են Logos, Expo Media ցուցահանդեսային կենտրոնները, Առեւտրա-արդյունաբերական պալատը, Արդյունաբերողների եւ գործարարների միությունը, Զարգացման հայկական գործակալությունը: Ցուցահանդեսը կանցկացվի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հովանու ներքո:


 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---