ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - ԵԽ կրթության դիրեկտորատի ղեկավր Գաբրիել Մազայի եւ Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի Խորհրդի նախաձեռնությամբ անցկացված Հարավային Կովկասի կրթության նախարարների հանդիպման արդյունքները, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»: Գաբրիել Մազան բարձր է գնահատել այդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը «Կովկասի պատմություն» ուսամնական ձեռնարկի նախապատրաստման վերաբերյալ: Գաբրիել Մազան նշել է կրթության ոլորտում Հարավային Կովկասի երկրների հետագա համագործակցության անհրաժեշտությունը եւ ԵԽ-ի պատրաստակամությունն է հայտնել աջակցելու նման համագործակցությանը: Իր հերթին Միսիր Մարդանովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցության կրթության ոլորտում բոլոր երկրների հետ: Սակայն նրա խոսքերով «մինչեւ Հայաստանը չհրաժարվի իր տարածքային պահանջներից Ադրբեջանի հանդեպ եւ չազատի գրավյալ տարածքները, ոչ մի համագործակցության մասին այդ երկրի հետ խոսք լինել չի կարող»:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---