ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԵՎ ԲԵՌԼԻՆՈՒՄ «ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ» ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎԵԼ ԲՈՒՆԴԵՍՏԱԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Ինչպես Անկարայում, այնպես էլ Բեռլինում ձեռնարկվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ, կանխելու համար հետեւյալ բանաձեի նախագծի ընդունումը` «1915 թվականի ապրիլի 24-ի ջարդի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակի օր. Գերմանիան պետք է նպաստի հայերի եւ թուրքերի հաշտեցմանը»: Այդ մասին նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանը: Նրա խոսքերով, տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումների ընդունումը չի նպաստել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրների հաղթահարմանը: Հիշեցնելով, որ այս նախաձեռնության հեղինակները գերմանական ընդդիմադիր կուսակցություններն են, Ն.Թանը նշել է, որ պաշտոնական Անկարան հավատում է, թե Գերմանիայի կառավարական կոալիցիան չի աջակցի բանաձեւի նախագծին: «Մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ անհրաժեշտ ուշադրություն կդարձնեն եւ ճիշտ գնահատական կտան խնդրին` կանխելով թուրք-գերմանական հոյակապ երկկողմ հարաբերությունների փլուզումը»,-նշել է Ն.Թանը: Հիշեցնենք, որ օրերս Քրիստոնյա-ժողովրդավարական միության ղեկավար Անժելա Մերկելը գերմանական խորհրդարան է ներկայացրել վերոհիշյալ բանաձեւի նախագիծը, որի քննարկումը Բունդեստագի օրակարգում է ապրիլ ամսին:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---