ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԵՎՐԱԶԷՍ-Ի ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

PanARMENIAN.Net - Ապրիլի վերջին նախատեսվում է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի` պետությունների ղեկավարների մակարդակով նիստը, որը կկայանա Դուշանբեում: Ինչպես սպասվում է, նիստի ընթացքում Հայաստանը կստանա ԵվրԱզԷՍ-ի դիտորդի կարգավիճակ` համաձայն ներկայացված հայտի: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հաղորդել է Ընկերակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան: Նրա խոսքերով, ԵվրԱզԷՍ-ում շեշտը դրվում է «իրական տնտեսության վրա»: «Ստեղծելով այդ կազմակերպությունը, մենք մեր առջեւ խնդիր ենք դրել ստեղծել միասնական էներգետիկ եւ տրանսպորտային տարածություն, փոխգործակցության կետեր գտնել գյուղատնտեսությունում, ագրոարդյունաբերական համալիրում, լուծել միգրացիայի խնդիրը»,- հայտարարել է Գ. Ռապոտան:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---