ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԴԻՐՔԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ17 մարտի 2005 - 08:05 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ առաքելությունը նախօրեին ԼՂՀ Մարտակերտի շրջանում անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի արտահերթ դիտարկում: Հենց այս հատվածում մարտի 7-ին եւ 9-ին ադրբեջանական կողմի մեղքով տեղի են ունեցել միջադեպեր, որոնց արդյունքում երկու կողմերը մարդկային զոհեր են տվել: Դիտարկման ընթացքում ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ առաքելությանն են ներկայացնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ղարաբաղյան դիրքերի գնդակոծման ապացույցները, ինչպես նաեւ իրենց դիրքերը առաջնային սահմանագծերին մոտեցնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքները:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |