ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԼԱՐՎԵԼ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է Թուրքիային 1 մլրդ դոլար տրամադրել` ուղղված թուրք-իրաքյան սահմանում պատերազմի հետեւանքների վերացմանը, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը: Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկություն էր արել օգնություն տրամադրել Թուրքիային Իրաքում ռազմական գործողություններ սկսելուց հետո եւ դա կախված էր իրաքյան հարցում ԱՄՆ-ի հետ Թուրքիայի համագործակցությունից: Սակայն, թուրքական կողմից համաձայնության պայմանների չպահպանումը հանգեցրել է այն բանին, որ ԱՄՆ Կոնգրեսը Ջ. Բուշի վարչակազմի խնդրանքով չեղյալ է հայտարարել է Թուրքիային օգություն ցուցաբերելու մասին առաջարկությունը: Ինչպես նկատել է ԱՀՀ-ն, «Այն ժամանակ, երբ ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունները շարունակվում են լարվել, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ամրապնդվում են»: Այդ մասին վկայում է այն փաստը, որ Ջորջ Բուշն ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանին դիտում է որպես «ԱՄՆ կարեւոր գործընկեր» :


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---