ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԿԱԶԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՐԱՀՐԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՊԼԱՆԱՎՈՐԱԾ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԽԱՓԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Բախումները կազակների եւ հայերի միջեւ, հնարավոր է, որ հրահրած լինի երրորդ կողմը` Նովոռոսիյսկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության մոտ հայկական սփյուռքի կողմից ապրիլի 24-ին նախատեսված զանգվածային միջոցառումները թույլ չտալու նպատակով, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ Կուբանի հայկական համայնքը նախատեսում է անցկացնել տարբեր միջոցառումներ: Նման միջոցառումների թվում է նաեւ հանրահավաքը` այս տարի Նովոռոսիյսկում բացված Թուրքիայի գլխավոր հյուպատոսության մոտ: Իսկ այժմ, կատարվածից հետո, Նովոռոսիյսկի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, թույլ չեն տա տվյալ միջոցառումների անցկացումը, արդարացնելով իրենց որոշումը քաղաքում կարգ ու կանոն պահպանելու մտահոգությամբ: Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան, տարբեր գնահատումներով 100-200 կազակներ ջարդեր են կազմակերպել Նովոռոսիյսկի թաղամասերից մեկում: Հարձակումների են ենթարկվել հայազգի անձինք, ինչպես նաեւ նրանց պատկանող ավտոմեքենաները եւ կոմերցիոն շինությունները: Բախման պատճառ է հանդիսացել մարտի լույս 22-ի գիշերը տեղի ունեցած միջադեպը քաղաքի սրճարաններից մեկում, որտեղ տարեդարձը նշող հայ եւ հույն երիտասարդների խմբին էին մոտեցել կազակներ, քաղաքի կազակների ընկերության ատաման Վլադիմիր Պետրուշինի ղեկավարությամբ: Ծեծկռտուքի արդյունքում ատամանին հասցվել են ծանր մարմնական վնասվածքներ: Ներկայումս նա գտնվում է քաղաքային թիվ 1 հիվանդանոցում, որտեղ եւ վիրահատվել է: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են որպես կայուն:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---