ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ԿԻԼԻԿԻԱ» ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - 2005 թվականի մայիսի 9-ին hայկական «Կիլիկիա» առագաստանավը, դուրս գալով Վենետիկի նավահանգստից, կշարունակի իր ճանապաարհորդությունը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Կիլիկիայի» նավապետ եւ «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալյանը, եվրոպական եւ մերձարեւելյան նավահանգստային քաղաքներոմ «Կիլիկիայի» գտնվելը նշվել է Հայաստանի պատմության նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, հայկական սփյուռքների հասարակական կյանքի աշխուժությամբ: Ճամփորդության առաջին փուլում` 2004 թվականին, հայ ծովայինները, ծովագնացության փորձ ունենալով միայն Սեւանա լճում, յուրացնում էին Սեւ եւ Միջերկրական, Մարմարի եւ Էգեյի ծովերը: Մարտի 25-ին «Թեքեյան» մշկույթի կենտրոնում կկայանա «Այաս» Ծովային հետազոտությունների ակումբի 20-ամյակին նվիրված ցուցահանդես: Ընթացիկ տարվա ապրիլին «Կիլիկիայի» ճանապարհորդությունը կներկայացվի վավերագրական ֆիլմում: 2006 թվականին, էքսպեդիցիայի երրորդ փուլից հետո, որի երթուղին առայժմ չի որոշվել, առագաստանավը կտեղափոխվի Հայաստան, որից հետո նախատեսվում է Ծովային թանգարանի բացում եւ «Հայաստանի ծովագնացության էջեր» գրքի տպագրությունը: Ծովային ճանապարհորդությունը ֆինանսավորում է Հայաստանի կառավարությունը եւ մասնավոր գործարարները: Կարեն Բալայանը հատուկ երախտագիտություն հայտնեց ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանին` էքսպեդիցիային դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---