ԻՐԱՔՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ՌՈՒՄԻՆԱՑԻ ԵՐԵՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԾԱԳՈՒՄՈՎ ՀԱՅ Է31 մարտի 2005 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Իրաքում առեւանգված ռումինացի երեք լրագրողներից մեկը «Romania Libera» թերթի 36-ամյա թղթակից Էդուարդ Օվիդիու Օհանեսյանը ծագումով հայ է, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Մյուս երկու լրագրողներն են «Prima TV» հեռուստատեսության թղթակից 32-ամյա Մարի-Ժանե Իոնը եւ օպերատոր Սորին Դումիտրու Միսկոչը (30 տարեկան): Առեւանգումը տեղի է ունեցել Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի Իրաքում գտնվող ռումինական զինծառայողներին այցելության հաջորդ օրը: Առեւանգումից հետո լրագրողներին հաջողվել է կապվել հեռուստաալիքի հետ եւ հայտնել պատահածի մասին: Տրայան Բասեսկուն հայտարարել է, որ Ռումինիան կանի ամեն բան լրագրողներին ողջ եւ առողջ հայրենիք վերադարձնելու համար: Առեւանգողներն առայժմ որեւէ պահանջ չեն ներկայացրել գերիներին ազատելու համար:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |