ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՈԼՈՔՈՍՏԸ» ԳԻՐՔԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎԻՆ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին «20-րդ դարի առաջին Հոլոկոստը» գիրքը ստացել է Լեհաստանի ամենաբարձր «Ֆենիքս» պարգեւին: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել է Լեհաստանի Կրակովի վանքի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեզսկին: Նրա խոսքերով` ԱՄՆ եւ Թուրքիայի ռազմական միությունը թույլ չի տալիս Լեհաստանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դրա ապացույցն է այն փաստը, որ Վարշավայում Թուրքիայի դեսպանությունը եւ Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Յան Տրուշչինսկին փորձել են թույլ չտալ Կրակովի վանքի մոտ հայկական խաչքարի տեղադրումը 2004 թվականին: Ինչպես նշել է Իսահակյան-Զալեզսկին, Հայոց ցեղասպանության մասին գիրքն առաջին մեծ աշխատանքն է Լեհաստանում: «Գիրքը բավականին ճանաչված է Լեհաստանում,- նշել է նա,- եւ հույս ունենք, որ այդ ճանաչվածությունը թույլ կտա պաշտոնական Անկարային վերջապես բարձրաձայն ասել այն տարիների ճշմարտությունը»: Նրա խոսքերով` ապրիլի 2-ին Վարշավայի Սբ. Աստվածամոր եկեղեցու մոտ կկայանա «Ֆենիքս» պարգեւի հանդիսավոր հանձնումը գրքի հեղինակ, լեհ գրող-պատմաբան Գժեգոժ Կուչարչիկին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---